News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պայմանագրային զինծառայող, 2015թ. հունվարի 5-ին մարտական հերթապահության ժամանակ մահացած Կարեն Միրզոյանի գործով դատավորը փոխվել է:

Դատական տեղեկատվական համակարգից NEWS.am-ը տեղեկացավ, որ նախագահի հրամանագրի համաձայն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը նշանակվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Հետեւաբար, Կարեն Միրզոյանի մահվան գործով դատավոր է նշանակվել Անդրանիկ Մնացականյանը: Վերջինս արդեն վարույթ է ընդունել գործը:

Նշենք, որ այս գործը դատարան էր ուղարկվել դեռեւս անցած տարվա մայիսին, սակայն նիստերն անընդհատ հետաձգվում են:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Նորիկ Գրիգորյանը 2015թ. հունվարի 5-ին շարքային Հովհաննես Սիրունյանի հետ միասին շուրջ 15 րոպե թողել է հենակետը, որից հետո վերադառնալով, շարունակել է դրսեւորել անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք մարտական հերթապահության նկատմամբ: Նույն օրը ժամը 21.55-ի սահմաններում, լսելով գետնատնակի մոտակայքում շների հաչոց եւ կարծելով, թե հակառակորդի զինծառայող կարող է լինել, վերցրել է  ինքնաձիգը, լիցքավորել այն եւ երբ պայմանագրային զինծառայող Կարեն Միրզոյանը բացել է գետնատնակի դուռը, Ն.Գրիգորյանը կրակել է Կ.Միրզոյանի ուղղությամբ: Վերջինս որովայնի շրջանում ստացած հրազենային գնդակային վիրավորումից մահացել է:

Նորիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Հովհաննես Սիրունյանին՝ ՔՕ 365-րդ հոդվածի 2-րդ մասով: Նորիկը կալանավորված է, իսկ Հովհաննեսի համար խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ