Google ծրագրային ապահովման ինժեներ Մաքս Բրաունը «խելացի» հայելի է ստեղծել իր լոգասենյակում։ Իր գյուտի մասին նա հայտնել է Medium բլոգում։
Յուրահատուկ գաջետը ստեղծելու համար Բրաունը օգտագործել է երկկողմ հայելի, արտաքին հանգույցների աշխատանքը վերահսկող սկավառակ, դիսփլեյ եւ ուրիշ դետալներ։ «Խելացի» հայելին աշխատում է Android պլատֆորմի վրա։
Սարքը ցույց է տալիս ժամը, ջերմաստիճանը եւ 24 ժամվա համար եղանակի տեսությունը, ինչպես նաեւ համացանցում ամենից շատ կարդացվող նորությունների վերնագրերը։ Այդուհանդերձ գաջետը պահպանում է իր հիմնական գործառույթը՝ արտացոլում է պատկերները, փոխանցում է Gazeta-ն։