News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տուլայում 2015թ. նոյեմբերի 3-ին վթարված հայկական ավտոբուսը, նախնական տեղեկություններով, չի համապատասխանել չափանիշներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ողբերգական վթարի մեղադրյալ, վարորդ Գառնիկ Հարությունյանի փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը:

«Նախաքննությունն ընթանում է, դեռեւս մի քանի ամսվա աշխատանք կա կատարելու, քանի որ գործով 60 տուժող կա, նշանակվել են փորձաքննություններ: Դրանց մի մասը, որոնք վերաբերում են տուժողների ստացած մարմնական վնասվածքներին, արդեն ստացել ենք: Ամենակարեւորը, մենք տեղեկություն ունենք, որ վթարված ավտոբուսն էլ է ուսումնասիրվել, սրա վերաբերյալ այլ փորձաքննություններ էլ են նշանակվել, որոնց եզրակացությունը դեռ չկա: Սակայն մենք տեղեկություն ունենք, որ այս ավտոբուսը ստանդարտներին չէր եւ ժամանակին արտադրվել է մի քանի օրինակով միայն: Այդ պատճառով կարծում ենք, որ հենց սա է եղել վթարի պատճառը»,- ասաց Ռուբեն Կիրակոսյանը:

Նշենք, որ ավտոբուսը պատկանում էր «Քինգ Դելյուքս»-ին: Ի սկզբանե վարկածներ էին շրջանառվում, որ վարորդը կամ արագությունն է գերազանցել, կամ բջջային հեռախոսով է խոսել. «Նախաքննական գաղտնիք կա, սակայն իմ պաշտպանյալն արագությունը չի գերազանցել, անզգույշ չի եղել: Ինչ վերաբերում է բջջային հեռախոսով խոսելուն, մենք հակառակ ապացույցն ունենք»:

Փաստաբանը մի քանի անգամ տեսակցել է կալանավորված վարորդին. նրան արդեն  թարգմանիչ է տրամադրվել:

«Հոգեպես ամուր մարդ է, սակայն նեղսրտում է, որովհետեւ տարեց ծնողներ ունի, որդին ծառայում է Արցախում, եւ միայն ինքն էր աշխատում եւ պահում ընտանիքը»,- ասաց Ռուբեն Կիրակոսյանը:

Հիշեցնենք, որ Տուլայի մարզում ողբերգական վթարը տեղի էր ունեցել 2015թ. նոյեմբերի 3-ին: Վթարից զոհվել է 9 մարդ։ Վթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ «ճանապարհային երթեւեկության կանոնները եւ փոխադրամիջոցի շահագործման կանոնները խախտելու» հոդվածով։ Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տուլայի ողբերգական վթարի գործով 4.5 տարով դատապարտված հայ վարորդն արդեն ազատության մեջ է. վերադարձել է Հայաստան
Գառնիկ Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց, որ նրա պատիժը փոխարինվել է տուգանքով...
ՌԴ-ում դատապարտված հայ վարորդը շուրջ 3 տարի է՝ պայքարում է ազատ արձակվելու համար
NEWS.am-ի հետ զրույցում Գառնիկ Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց...
Տուլայում 4.5 տարով ազատազրկված հայ վարորդն առաջիկայում ազատ կարձակվի՞
Մենք հույս ունենք, որ պատժաչափը կվերանայվի...
ՌԴ-ում 4.5 տարով ազատազրկված հայ վարորդի գործով նիստերը Վճռաբեկում անընդհատ հետաձգվում են
Տեղեկություններ կային, որ հայ վարորդը չի ցանկանում տեղափոխվել Հայաստան...
Տուլայում հայկական ավտոբուսի հետքերով. Վճռաբեկը մի քանի օրից որոշում կկայացնի
Փաստաբանը հույս ունի, որ Վճռաբեկը կմեղմացնի հայ վարորդի պատժաչափը…
ՌԴ-ում դատապարտված հայ վարորդի փաստաբանների վրա ճնշումներ են գործադրվում. կարգապահական վարույթ է հարուցվել
Գործի նյութերը ռուսերենից հայերեն նորմալ չեն թարգմանվել, կոպիտ սխալներով են թարգմանվել…
Ամենաշատ