News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը եւս 40 մլն ԱՄՆ դոլարի վարկ կտարամադրի Հայաստանին՝ շուրջ 190 կմ ավտոճանապարհի կառուցման համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում հայտարարեց Տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, որը «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը միջեւ 2015 թվականի օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի հիմնական զեկուցողն է:

Վարկային այս ծրագիրը շարունակական բնույթ է կրում եւ ուղղված է մարզերի համայնքային ճանապարհային ցանցի զարգացմանը: Ըստ Արթուր Առաքելյանի՝ առաջինը տրվել է 2013թ-ին, սա էլ երկրորդ վարկն է:

«Վարկային արժեքն է 40 մլն ԱՄՆ դոլար, որը նախատեսվում է սպառել 2016-2019թթ. ընթացքում եւ արդյունքում վերակառուցել 190 կմ ճանապարհ: Վարկն արտոնյալ է իր բնույթով, մարման ժամկետը 25 տարի է, տոկոսադրույքը լողացող է»,- ասաց Արթուր Առաքելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Ամենաշատ