News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի գլխավոր դատախազ Յոհաննես Թոմանան փետրվարի 3-ին հայտնվել է մեղադրյալի աթոռին, սակայն 1000 դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է «Ջերալդ» կառավարական թերթը։ Թոմանը կալանավորվել էր այն բանից հետո, երբ հանել էր նախագահ Ռոբերտ Մուգաբեին եւ  նրա կնոջը պատկանող կաթի ֆերման հրդեհելու մեջ կասկածվող 4 մեղադրյալներից երկուսի մեղադրանքները։ News24 գործակալությունը հայտնում է, որ դատախազի ձերբակալության պատճառը Մուգաբեի փոխանորդի պաշտոնի համար իշխող կուսակցության  ներսում ընթացող պայքարն է։

«Սերունդ 40» կուսակցության երիտասարդ ներկայացուցիչները պաշտպանում են առաջին տիկին Գրեյս Մուգաբեին, իսկ մյուս խմբակցությունը նախագահի մամուլի խոսնակ Ջորջ Չարամբայի ղեկավարությամբ հանդես է գալիս առաջին փոխնախագահ Էմմերսոն Մնանգագվայի օգտին։ Ֆերման հրդեհելու փորձ կատարած 4 անձանց՝ ընդդիմադիր Զիմբաբվեի ժողովրդական ճակատի առաջնորդ Օուեն Կուչատուին, ազգային բանակի կապրալ Բորման Նգվենյային, զինծառայող Սիլաս Փֆուփուին եւ ոմն Սողոմոն Մակումբեին, պետական դավաճանության մեղադրանք է ներկայացվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ