News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին պաշտպանել է հրաժարական տված տնտեսական զարգացման նախարար Այվարաս Աբրոմավիչուսին։ Վրաստանի նախկին նախագահը իր կարծիքն արտահայտել է Facebook-ում։

«Երեկ երկար զրուցել եմ Այվարասի հետ, եւ նա շատ հետաքրքիր բաներ պատմեց։ Մի՞թե տխուր չէ, որ լիտվացիներն ու վրացիները պետք է իրենց վրա վերցնեն երկիրը որոշ կեղտոտներից պաշտպանելու գործառույթը, ովքեր թեպետ ծնվել են Ուկրաինայում, բայց իշխանության հասնելով՝ վնասում են երկրի շահերին»,- գրել է Սահակաշվիլին։

Սահակաշվիլին հավելել է, որ աշխատում է Աբրամովիչուսի  հետ  Պետական ձեռնարկությունների բարեփոխման խորհրդում։ «Ուզում եմ հաստատել, որ պետական հաստատությունների ղեկավարներին փոխելու մեր բոլոր նախաձեռնությունները «Պյոտր Պորոշենկոյի բլոկի» առաջնորդներից Իգոր Կոնոնենկոյի միջնորդությամբ արգելափակվում են անձամբ վարչապետի կողմից»,- նշել է Սահակաշվիլին։

Նա հույս է հայտնել, որ փետրվարի 16-ին ռադան կցրի Յացենյուկի կառավարությունը, երբ լսի կատարած աշխատանքի հաշվետվությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ