News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը


Երեւանի «Շտապօգնության» կենտրոնական ենթակայանում փետրվարի 2-ին տեղի ունեցած միջադեպից տուժած բուժակ Վաղարշակ Սահակյանը չարացած չէ հոգեկան խնդիրներ ունեցող  Արզումանի վրա, որի պատճառով կոտրել է ոտքը: NEWS.am-ի հետ զրույցում բուժակը պատմեց, որ անօթեւան Արզումանն ունի խրոնիկ հոգեկան հիվանդություն, իրենք նրա հետ բազմիցս առնչվել են:

«Մի քանի անգամ տեղափոխել ենք հիվանդանոց, ուղղակի այս անգամ այսպես ստացվեց, խմած էր»,- ասաց  Վաղարշակ Սահակյանը:

53-ամյա Վաղարշակ Սահակյանը պատմեց, որ դեպքը պատահել է գիշերը ժամը 2-ի սահմանում, երբ նոր էին վերադարձել կանչից: «Սենյակում էինք, մեկ էլ աղմուկ լսեցի, դուրս եկա, տեսա` ինչ-որ մի անձնավորություն մեր բժիշկներից մեկին շնչահեղձ է անում, կռվում են իրար հետ: Ինձ ուրիշ բան չմնաց, քան մեր ընկերոջն ազատեմ այդ անձնավորության ճիրաններից: Ես բռնեցի այդ անձնավորությանը, ու իմ վրա քաշելոմ միասին ընկանք գետնին, ոտքս կոտրվեց»,- պատմեց նա:

Նշենք, որ Վաղարշակ Սահակյանը վիրահատվել է:

Նշենք, որ առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Վաղարշակ Սահակյանի բուժօգնությունը, նախարարի հանձնարարությամբ կկազմակերպվի պետական պատվերի շրջանակում:

Արզումանը բերման է ենթարկվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եգիպտոսում ավտոբուսը խորտակվել է Նեղոս գետը, զոհվել է առնվազն 9 կին և երեխա
Գիզա նահանգի Մոնշատ էլ-Քանաթեր քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով  ևս ինը ուղևոր է վնասվածքներ ստացել...
Լոնդոն-Սինգապուր չվերթում ուժեղ տուրբուլենտության հետևանքով առնվազն 1 մարդ մահացել է, կան վիրավորներ
Ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 211 ուղևոր և անձնակազմի 18 անդամ...
Մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության վարույթով նախաքննությունը, երկու անձի մասով, ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց...
Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեցին. Նրանք չեն կարող 3 ամիս վարել հաղորդումներ
«Իմնեմնիմի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի...
3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր է
Մայիսի 18-ին՝ ժամը 22։10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության…
Վրաստանում թմրանյութերի համար 77 մարդ է ձերբակալվել
Ձերբակալվածներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ