News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ «Գազպրոմի» միջեւ պայմանագրում Իրանից գազ գնելու արգելք չկա։ Այս մասին փետրվարի 3-ին՝ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, ասել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցին։

Նրա խոսքով՝ Հայաստանը ոչ մի երկրի գազի մատակարարման մենաշնորհ չի տվել։ Գազի գնի հարցերը ամենօրյա հոգսերի թվում են, իսկ հունվարի կեսից վարչապետը հանդիպել է բիզնես ներկայացուցիչների հետ։

«Մենք գազ մատակարարողներից, այդ թվում՝ Իրանից գազ գնելու վրա սահմանափակումներ չունենք։ Թեհրանի հետ քննարկումներ են ընթանում, բայց կան շուկայական եւ այլ գործոններ, որոնց մասին արդեն հիշատակել է էներգետիկայի նախարարը»,- հավելել է Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերին Հայաստանը եւ Ռուսաստանը համաձայնության էին եկել սահմանին գազի գնի հարցում՝ սահմանելով այն հազար խ/մ-ի դիմաց 189 դոլար։

Նշենք, որ Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը բազմիցս հայտարարել է, թե Իրանը պաշտոնապես ավելի էժան գնով գազ չի առաջարկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ