News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Toyota Motor Credit Corporation-ը 21.9 մլն դոլար փոխհատուցում կվճարի աֆրոամերիկացիներին, ասիացիներին եւ խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներին։

Ընկերությանը մեղադրում են ռասայական խտրականության մեջ. ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ավելի շատ վարկեր են վճարել, քան սպիտակամորթ ամերիկացիները՝ անկախ վարկը մարելու կարողությունից։ Միջինում աֆրոամերիկացիները 200 դոլար ավելի են վճարել, ասիացիները եւ կղզիաբնակները՝ 100 դոլար։

Համաձայն ԱՄՆ սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի հայտարարության՝ նման քաղաքականության զոհ է դարձել մի քանի հազար մարդ։

Հաղորդվում է, որ ընկերությունը անգիտակցաբար է նման քաղաքականություն վարել։ Toyota Motor Credit-ը մեքենա գնողների անմիջական վարկատուն չէ։ Ընկերությունն աշխատում է մատակարարների հետ, որոնք եւ նշանակում են վարկի տոկոսադրույքը։ Toyota-ի դեպքում մատակարարները կարող էին դրույքը մեծացնել 2.5 տոկոսով։ Ընկերությունը չէր կարող վերահսկել գնորդների ազգային պատկանելիությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ