News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն ուսումնասիրում է հանրապետությունում բենզինի ներկա գների հիմնավորվածությունը: Այս մասին փետրվարի 3-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտնել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցին:

Փոխվարչապետի խոսքով, նախարարների կաբինետն արդեն դիմել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին: «Մի շարք փաստեր կարելի է բացատրել տրանսպորտային ծախսերով ու նաեւ մատակարարումների ընտրության հնարավորություններով: Այդուհանդերձ Կառավարությունն արդեն խնդիր է դրել՝ մանրակրկիտ ուսումնասիրել այս հարցը»,- հավելել է Գաբրիելյանը:

Հունվարի 14-ին վերոնշյալ պետհանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանը հայտնել էր, որ 2015 թ. ընթացքում Հայաստանում բենզինը 13 տոկոսով էժանացել է: Այդուհանդերձ, անցած տարվա ընթացքում նավթը շարունակում էր ավելի արագ էժանանալ ( 2015 թ. հունվարին այն արդեն բարելի դիմաց 50 դոլար արժեր, իսկ հիմա՝ 33 դոլար արժե): Ռուսական նավթամթերքները արտահանման մաքսատուրքից ազատելուց հետո Հայաստանը գրեթե ամբողջովին անցել է ռուսակամ բենզինին, որի ինքնարժեքի զգալի մասն են կազմում հարկերը (իսկ Հայաստանի դեպքում դրանց գումարվում են նաեւ տրանսպորտային ծախսերը): Դրանով են պետական պաշտոնյաները բացատրում նավթի  ու բենզինի գների թույլ փոխադարձ կապը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ