Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը փետրվարի 3-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ:
Երկուստեք կարեւորվել է շփման գծում իրավիճակի կայունության պահպանումը։
Անդրադարձ է կատարվել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությանը վերաբերող մի շարք հարցերի եւ առաջիկա ծրագրերին: