News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարից տուժած կողմը ցանկանում է, որ դերասանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը հանվի։  Այսօր՝ փետրվարի 3-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում համապատասխան միջնորդություն ներկայացրեց տուժող կողմի ներկայացուցիչ Զարուհի Վարդանյանը` ընդգծելով, որ խոսքը չի վերաբերում անշարժ գույքի վրա դրված արգելանքին։

Միջնորդության վերաբերյալ իր դիրքորոշումը դատարանը կհայտնի հաջորդ նիստին:

Նշենք, որ դերասանի գույքը եւ դրամական միջոցները կալանքի տակ են վերցվել հենց տուժող կողմի պահանջով։ Մասնավորապես, Հակոբյանները պահանջում են, որ Վարդան Պետրոսյանը փոխատուցի տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսերը եւ փաստաբան Ռուբեն Բալոյան ծառայությունների դիմաց իրենց վճարած գումարը, որը, ըստ ներկայացված քաղհայցի, կազմում է  3 մլն 400 հազար։

Հակոբյանների ներկայացուցիչ Զարուհի Վարդանյանի միջնորդությունից հետո Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ իր համար անհասկանալի է ներկայացված գումարի չափը, քանի որ դրա մեջ է մտնում նաեւ փաստաբանի վարձատրությունը, որը նույնպես Հակոբյանները դիտարկել են որպես վնաս, մինչդեռ դա դատական ծախս է։

 «Եթե հայցվոր կողմն է ընտրել որպես փաստաբան Ռուբեն Բալոյանին եւ նրան վարձատրելու համար դատական ծախս է արել, եւ դրանից վնաս կրել, ինչո՞ւ պետք է դա Վարդան Պետրոսյանը վճարի, այդ գումարը կարող են բռնագանձել «Ռուբեն Բալոյան» ԱՁ-ից, ոչ թե Վարդան Պետրոսյանից»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նշենք, որ Վարդան Պետրոսյանը ներկա չէր դատական նիստին: Հաջորդ նիստը կկայանա մարտի 2-ին։

Հիշեցնենք, որ երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի համար մեղավոր ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանը 2015թ. սեպտեմբերի 2–ից պատիժը կրում է բաց ռեժիմով, ինչը ենթադրում է, որ առավոտյան ժամը 8-ից դուրս է գալիս ՔԿՀ–ից եւ մինչեւ 20:00–ն պետք է կրկին ներսում լինի: Այդ ընթացքում դերասանը երկրի ներսում ազատ տեղաշարժման իրավունք ունի, իսկ հանգստյան օրերին պետք է լինի կալանավայրում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ 16–ամյա Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, որից երեք տարին պատիժը կկրի բաց ռեժիմով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ