News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի օդանավը արտակարգ վայրէջք է կատարել ամերիկյան Նեշվիլ քաղաքի (Թենեսի նահանգ) օդանավակայանում:

Boeing B757-ը փոխել է երթուղին եւ բարեհաջող վայրէջք կատարել Նեշվիլի օդանավակայանում այն բանից հետո, երբ հայտնի է դարձել շարժիչի աշխատանքի խնդիրների մասին: Թրամփը մեկնում էր Արքանզասի նահանգապետ Աս Հաթչինսոնի հետ հանդիպման, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

FAA-ի մասնագետները միջադեպի առթիվ հետաքննություն են սկսել, արտակարգ վայրէջք պատճառները դեռ պարզված չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ