News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանի դեմ Ֆրանսիայում նոր հայց է ներկայացվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Հայցը ներկայացրել են 60-ամյա ինժեներ Ալեն Յուրբաշն ու նրա կինը: 2014-ի օգոստոսի վերջին զույգը 1,14 մլն եվրո է ներդրել Leyne, Strauss Kahn & Partners ֆինանսական ընկերության կապիտալը մեծացնելու գործարքում: Ընկերության համահիմնադիրներից մեկը Սթրոս Կանն է:

Յուրբաշ ամուսիններն ընդգծում են, որ LSK-ի ղեկավարությունը, որը դիմել է իրենց կապիտալ ներդրում անելու առաջարկով, գործել է կեղծ մեթոդներով՝ թաքցնելով իրերի իրական վիճակը, եւ ընկերությունը մի քանի ամիս անց սնանկ է ճանաչվել (նույն թվականի նոյեմբերին):

LSK-ի սնանկացման հետեւանքով Յուրբաշներն ամբողջությամբ զրկվել են ներդրված միջոցներից: Սթրոս Կանից վճարում են պահանջում նաեւ 156 այլ ներդրողներ, որոնք ապրում են տարբեր երկրներում: Նրանք մտադիր են հասնել նրան, որ վերադարձվեն իրենց 100 մլն եվրոյի ներդրումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ապրիլի 22-ին, ժամը 21:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Ամենաշատ