News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում հնագետները հայտնաբերել են Սթոունհենջում թաղված 23 մարդու մարմին, հայտնում է Discovery News-ը։

Հայտնագործությունն արվել է այսպես կոչված Օբրի 7 (Aubrey Hole 7) անցքի հետազոտության ժամանակ։ Դա Սթոունհենջի քարե մոնոլիտների շուրջ գտնվող հայտնի 56 փոսերից մեկն է։

Հողի տակից հանվել է 14 կնոջ եւ 9 տղամարդու մարմին։

Անալիզները ցույց են տվել, որ նրանց թվում եղել են ինչպես երիտասարդ, այնպես էլ տարեց մարդիկ։ Երեխաների մասունքներ գիտնականները չեն գտել։

Այդ փոսը թվագրվում է մ.թ.ա. 3100-2410 թթ.։ Հնագետները կարծում են, որ այս հայտնագործությունն ապացուցում է այն տեսությունը, որ Սթոունհենջը հին ժամանակներում օգտագործում էին հուղարկավորությունների եւ դիակիզումների համար։ Այնտեղ թաղում էին բարձր սոցիալական կարգավիճակ ունեցող մարդկանց։ Մարմինները նախքան հուղարկավորելը այրում էին։ Իսկ երեխաների մասունքների բացակայությունը հետազոտողները բացատրում են այն ժամանակների ավանդույթներով։ Երեխաների մարմինները նույնպես հրկիզում էին, սակայն փոշին շաղ էին տալիս մոտակայքով հոսող գետի վրա, փոխանցում է RG-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ