News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արագածավան գյուղում փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերը տեղի ունեցած սպանության վերաբերյալ NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել. վիճաբանությունը ծագել է խոտի դեզի պատճառով: 

Նախնական տեղեկությունների համաձայն` սպանված Արտյոմ Խամոյանը, Վարդգես  Գալստյանը, եւ  վիրավոր Արման Խամոյանը, որն Արտյոմի եղբայրն է, գնացել են ձերբակալված Սեդրակ Ղազարյանի տուն եւ նրան մեղադրել իրենց խոտի դեզն այրելու մեջ: Կողմերի միջեւ վիճաբանություն է ծագել, որը վերածվել ծեծկռտուքի:

Այդ ընթացքում  Սեդրակ  Ղազարյանը մտել է տուն, բերել զենքը եւ կրակոցներ արձակել: Տեղում ոչ ոք չի մահացել: Երեքին էլ տեղափոխել են գյուղի ամբուլատորիա, որտեղ Վարդգես Գալստյանը մահացել է: Մյուս երկուսին  տեղափոխել են Թալին քաղաքի հիվանանոց, որտեղ մահացել է նաեւ Արտյոմ Խամոյանը, իսկ Արման Խամոյանն այս պահին հիվանդանոցում է գտնվում:

Կրակոցներից հետո, ուշ գիշերին կողմերի հարազատները սկսել են հաշվեհարդար տեսնել միմյանց նկատմամբ: Ողջ գյուղը եղել է ծայրահեղ լարված վիճակում:  Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղում կեսգիշերն անց հայտնաբերել են «Ford Transit», «Mercedes» եւ «Ժիգուլի» մակնիշի ամբողջովին վնասված ու ջարդված ավտոմեքենաներ, ապա նաեւ ամբողջովին ջարդված եւ վնասված  «Նիվա» մակնիշի ավտոմեքենա:

Այս պահին գյուղում դեռ շարունակվում է լարված իրավիճակը,  ըստ գյուղացիների` ամեն վայրկյան վրեժխնդրության վտանգ կա: Անվտանգության նկատառումներից ելնելով Արագածավանում են գտնվում բազմաթիվ ոստիկաններ: Դեռ օրեր շարունակ նրանք կհսկեն գյուղի անվտանգությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 3-ին ժամը 23.45-ին հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել 40-ամյա Արտյոմ Խամոյանի դիակը եւ 32-ամյա Արման Խամոյանը՝ հրազենային վնասվածքներով:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 23:00-ի սահմաններում Արագածավան գյուղի Հոկտեմբերյան խճուղու թիվ 33 շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 35-ամյա Սեդրակ Ղ.-ն իրեն պատկանող «ՖԱԲԱՐՄ» տիպի, 12 մմ տ/չ ողորկափող որսորդական հրացանից կրակոց է արձակել, ինչի հետեւանքով Արտյոմ Խամոյանը եւ 49-ամյա Վարդգես Գալստյանը մահացել են, իսկ Արման Խամոյանն ստացել է մարմնական վնասվածքներ:

Փետրվարի 4-ին, ժամը 01.00-ին, Սեդրակ Ղ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ