News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է իրագործել ճանապարհային ոստիկաններին ուղղված  «ձեռքերը կտրելու»  իր սպառնալիքները: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ այսօր` փետրվարի 4-ին, աշխատանքից հեռացվել են ճանապարհային ոստիկաններ. նրանցից մեկը  վարորդի  նկատմամբ ցուցաբերած ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով:

Այս տեղեկության իսկությունը փորձեցինք ճշտել ոստիկանության մամուլի ծառայությունից, որտեղից ասացին, որ մեկ մարդ է ազատվել աշխատանքից, սակայն պատճառը հրաժարվեցին հայտնել:

Հիշեցնենք, որ հունվարի վերջին ոստիկանության կոլեգիայի նիստում Վլադիմիր Գասպարյանն սպառնացել էր կտրել այն ճանապարհային ոստիկանների ձեռքերը, որոնք մատնացույց անելով «վերեւներին»՝ «նալոգ» են հավաքում վարորդներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ