News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իսրայելի կառավարության մամուլի գրասենյակը սպառնացել է իրականությանը չհամապատասխանող վերնագրերի պատճառով լրագրողներին զրկել հավատարմագրումից։ Մամուլի գրասենյակը դրանով իր վրդովմունքն է հայտնել այն կապակցությամբ, թե ինչպես է արտասահմանյան մամուլում լուսաբանվում Երուսաղեմի պատմական կենտրոնում պաղեստինցիների հետ հրաձգությունը։

Նշենք, որ նախօրեին այնտեղ 19-ամյա սահմանապահ կին էր զոհվել, որը հասցրել էր իր ծառայակիցների հետ 3 պաղեստինցու սպանել։

Սահմանապահ ոստիկանության աղջիկները կանգնեցրել էին պաղեստինցիներին փաստաթղթերը ստուգելու համար։ Դրանից հետո նրանց միջեւ հրաձգություն էր սկսվել Հին քաղաքի պարիսպների մոտ։ «Նրանք, ըստ երեւույթին, զանգվածային ահաբեկչություն են կանխել»,- կարծում են Իսրայելի իրավապահ մարմինները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Երեք պաղեստինցի է սպանվել ամեն օր շարունակվող բռնության ֆոնին»,- ասված էր միջազգային հեռուստացանցում հայտնված նյութի վերնագրում։ Մենք չենք կարող դա անտեսել։ Մենք կքննարկենք այն լրագրողներին եւ խմբագիրներին հավատարմագրությունից զրկելու հարցը, ովքեր իրականությանը հակասող վերնագրեր են գրում»,- ասել է մամուլի գրասենյակի ղեկավար Նիցան Հենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը թույլ է տվել քրիստոնյաներին Գազայից գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը
Գազայի քրիստոնյաներին թույլատրել են գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը...
Գազայի հատվածի իսրայելական գնդակոծման ժամանակ զոհվել է 34 պաղեստինցի
34 պաղեստինցի զոհվել է իսրայելական գնդակոծումներից...
Իսրայելը ծովային շրջափակում է մտցրել Գազայի հատվածում
Ծովային շրջափակում Գազայի հատվածում...
Նեթանյահուն հայտարարել է Գազայի զինյալների դեմ հարվածները շարունակելու մասին
Իսրայելի վարչապետը շարունակելու է հարվածները...
Իսրայելը Զատկի ժամանակ շրջափակել է պաղեստինյան տարածքները
Իսրայելը ուրբաթ Զատկի տոնակատարության շրջանում Հորդանանի Արեւմտյան ափին պաղեստինյան տարածքներում եւ Գազայի հատվածում 9 օրով շրջափակման ռեժիմ է սահմանել…
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Իսրայելին պաղեստինցիների սպանության համար
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը համապատասխան բանաձեւ է ընդունել...
Ամենաշատ