News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինուհի ճանապարհորդ Չժանը դարձել է Գուանչժոու-Ուհան չվերթի միակ ուղեւորը։ Fox News-ի փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ China Southern Airlines-ի օդանավը ձնաբքի պատճառով մի քանի ժամով հետաձգել էր թռիչքը։ Օդանավի մյուս բոլոր ուղեւորները տեղ են հասել այլ չվերթներով, փոխանցում է Lenta-ն։

Զբոսաշրջիկը իր թռիչքի մասին հայտնել է Weibo կայքում եւ մի քանի լուսանկար տեղադրել։ «Ես միակն եմ օդանավում։ Այո՛»,- գրել է նա։

Նշենք, որ Գուանչժոուի նահանգում առատ ձյան պատճառով բազմաթիվ չվերթներ են հետաձգվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ