News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՄԱԿ աշխատանքային խումբը (WGAD) որոշում է կայացրել  WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի օգտին` դրանով նրա ազատազրկումն անօրինական ճանաչելով, տեղեկացնում է BBC-ն:

Ասանժի հասցեին մեղադրանքների հետաքննությունը լուսաբանող ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ նրա համար դրական որոշման դեպքում Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի հատուկ խմբերը պիտի անմիջապես ազատ արձակեն նրան եւ փոխհատուցում վճարեն: Հեռուստաալիքը հայտնում է, որ տվյալ որոշման մասին տեղեկացրել են Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի կառավարություններին:   

Ասանժը ՄԱԿ աշխատանքային խմբին բողոք էր ներկայացրել Շվեդիայի եւ Մեծ Բրիտանիայի վերաբերյալ` 2014-ի սեպտեմբերին իր ձերբակալության որոշման հետ կապված, տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստին»:

Ջուլիան Ասանժին Լոնդոնում ձերբակալել էին 2010-ի դեկտեմբերին շվեդական իրավապահ մարմինների դիմումով, որոնք պնդում էին նրա արտահանձնմանը Շվեդիային:   Շվեդիայում    2010-ի ամռանը նրա նկատմամբ քննչական գործողություններ սկսվեցին, երբ երկու կին հայտարարեցին, թե Ասանժի կողմից սեռական հետապնդման են ենթարկվել: 

Ասանժը 2012-ից ի վեր գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը. Այն ժամանակ նա էկվադորյան իշխանություններին էր դիմել` քաղաքական ապաստան խնդրելով, որովհետեւ մտավախություն ուներ, թե շվեդական իշխանությունները կարող են   WikiLeaks-ի հետ կապված իր գործունեության հետեւանքով իրեն արտաքսել ԱՄՆ:  

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ