News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում անհրաժեշտ է վերամշակող ընկերություններին արտոնյալ վարկեր տրամադրել, որպեսզի զարգանա Հայաստանի գյուղատնտեսությունը: Այս մասին այսօր` փետրվարի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը` նշելով, որ Հայաստանի տնտեսության զարգացումը կապված է գյուղատնտեսության զարգացման հետ:

«Գյուղատնտեսությանն ուղղված է եղել վերցված ընդհանուր  վարկի  8-9 տոկոսը, երբ գյուղատնտեսությունն այսօր այն ոլորտն է, որը տնտեսական աճ է ապահովում երկրում: Այսօր ռուսական, եվրոպական շուկաները բաց են, բայց մենք չունենք ապրանք, որ կարողանանք արտահանել: Բավականին մեծ քանակի մոզի է արտահանվել այս մի քանի ամսվա ընթացքում, բայց այդ արտահանումը դադարեցվեց, որովհետեւ արտահանման ենթակա մոզի չկա այլեւս: Երբ սա լինի կանխատեսելի եւ համակարգված, գյուղացին կսկսի զարգացնել նաեւ այս ոլորտը»,-ասաց պատգամավորը:

ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտն ամենածանր բնագավառն է եւ կան շատ խորքային խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ են ռազմավարական, իրավիճակային լուծումներ:

«Գյուղատնտեսության վրա մեծ ներդրումներ պետք է արվեն, այսօր գյուղացին վարկ է վերցնում, սակայն չի կարողանում դրա տակից դուրս գալ: Գյուղացին ավելի լավ  է չզբաղվի գյուղատնտեսությամբ, քան մնա վարկերի տակ, դրա համար պետք է գյուղատնտեսության համար հայեցակարգ մշակվի, իմանանք, թե որ գյուղատնտեսական արտադրանք է ավելի ձեռնտու եւ զբաղվել դրա արտադրմամբ ու արտահանմամբ»,-ասաց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ