ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի հարցով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպի հայտարարությունը։
«Այսօր առավոտյան ես զրուցել եմ արտգործնախարար Լավրովի հետ։ Մենք խոսել ենք, եւ նա համաձայնել է, որ անհրաժեշտ է քննարկել հրադադարի մասին համաձայնագրի իրականացումը»,- ասել է Քերրին, փոխանցում է Gazeta-ն։
Քերրիի խոսքով՝ Լավրովի հետ իրենք անդրադարձել են հումանիտար օգնության մատակարարման հարցերին։ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ կողմերն արձանագրել են Սիրիայի կառավարության եւ ընդդիմության կողմից շտապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։