News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գրականության ասպարեզում 2006 թվականին Նոբելյան մրցանակի արժանացած թուրք արձակագիր Օրհան Փամուքը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին՝ վերջ տալ քաղաքական ընդդիմախոսների դեմ կիրառվող ճնշումներին, հաղորդում է «Ազատությունը»:

«Ձեռքեր ոլորելը, մարդկանց դավաճան անվանելն ու վրեժխնդրության կոչերը Թուրքիային օգուտ չեն տալիս, դրանք վնասում են Թուրքիային», - CNN Turk հեռուստաընկերության եթերում հայտարարել է Փամուկը՝ անդրադառնալով վերջին շաբաթներին թուրքական տարբեր համալսարանների դասախոսների դեմ հարուցված քրեական գործերին:

Թուրքիայում գիտնականների դեմ ճնշումները, հիշեցնենք, սկիզբ առան հունվարին, երբ ակադեմիական շրջանակների ավելի քան հազար տեղացի եւ օտարերկրացի ներկայացուցիչներ ստորագրեցին նախագահ Ռեջեփ Էրդողանին ուղղված բաց նամակի տակ, որում կոչ էին անում պաշտոնական Անկարային՝ վերջ տալ երկրի քրդաբնակ շրջաններում իրականացվող հատուկ գործողություններին: «Մենք չենք ցանկանում մասնակցել այդ հանցագործությանը», - հայտարարում էին թուրք գիտնականները:

Նամակի տոնայնությունն էր թերեւս պատճառը, որ այն ստորագրած տասնյակ գիտնականներ ձերբակալվեցին` «ահաբեկչական գործունեության քարոզչություն ծավալելու» մեղադրանքով:

Փամուքը, սակայն, գիտնականների ուղերձում տեղ գտած դրույթների մի մասին համաձայն չէ: «Այդ նամակը որոշակիորեն թերի էր, բայց դրա հիմքում ընկած գաղափարը, դրա փիլիսոփայությունը խաղաղությունն ու բարությունն էին: Ես կարծում, որ այժմ հարկավոր է փոքր-ինչ հանդարտվել: Երկրում բավական կոշտ մոտեցումներ են առկա եւ դրանք գալիս են պետության վերին օղակից», - հայտարարել է գրողը:

Ավելի վաղ Թուրքիայում տիրող իրավիճակին Օրհան Փամուկն ու թուրքական գրականության մեկ այլ աչքի ընկնող ներկայացուցիչ` Էլիֆ Շաֆաքը, անդրադարձել էին բրիտանական Guardian-ի էջերում: Նկարագրելով Լոնդոնում հունվարի վերջին տեղի ունեցած իրենց զրույցը` Շաֆաքը գրել էր. - «Այսօր Թուրքիայում ցանկացած մարդու, ով համարձակվել է քննադատական ինչ-որ դիտարկում անել, կարելի է դավաճանի կամ ազգի թշնամու պիտակ փակցնել: Թե՛ ես եւ թե՛ Փամուկը շատ լավ գիտենք, թե ինչ բան է թիկնապահներով շրջապատված ապրելը` հարցազրույցում ասված խոսքի կամ վեպում տեղ գտած մի որեւէ արտահայտության պատճառով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի իշխանությունները խնդրել են սահմանափակել 16 VPN-սերվիսների աշխատանքն ընտրություններից առաջ. FT
Թուրքիայի իշխանությունները խնդրել են սահմանափակել...
Թուրքական ընդդիմությունը հույս ունի հաղթել Էրդողանին՝ փոխարինելով առաջնորդին
Մենք հանձնառու ենք կոտրել այդ 25 տոկոս անտեսանելի ապակե առաստաղը...
Էրդողանը հայտարարել է հանրապետության նոր սահմանադրության շուտափույթ ընդունման անհրաժեշտության մասին
Նրա կարծիքով, երկիրը չի կարող իրեն թույլ տալ հանրապետության հռչակման 100-ամյակը նշել հին հիմնական օրենքով
Եվրոպայի խորհրդի դիրեկտիվ մարմինը  Թուրքիային կոչ է արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային  
Նախարարների կոմիտեի նիստը տեղի է ունեցել հունիսի 5-7-ին: Որոշման համաձայն՝ սեպտեմբերին կոմիտեի նիստում ․․․
Թուրքիայում դատարանն արդարացման դատավճիռ է կայացրել ահաբեկչության մեջ մեղադրվող իրավապաշտպանների նկատմամբ
2020 թվականին Քըլըչը դատապարտվել է ավելի քան 6 տարվա ազատազրկման՝ քուրդ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեղադրանքով․․․
Թուրքիայի նոր գումարման խորհրդարանի նախագահին կհաջողվի ընտրել 3-րդ փուլում. ԶԼՄ-ներ 
Առաջին երկու փուլով խորհրդարանի ղեկավար ընտրելու համար անհրաժեշտ է նրա օգտին առնվազն 400 ձայն...
Ամենաշատ