News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կառավարությունը Ալժիրի, Մարոկկոյի եւ Թունիսի հետ համաձայնության է եկել այդ երկրներից ժամանած փախստականներին վերադարձնելու հարցի շուրջ։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Ըստ թերթի տեղեկությունների՝ փախստականներին հետ ընդունելու դիմաց Գերմանիան իր վրա է վերցնում մի շարք ծրագրերի իրականացումը, որոնք կթեթեւացնեն նրանց վերադարձը հայրենիք։ Այդ ծրագրերի թվում է նաեւ ֆինանսական օգնության տրամադրումը։ Մասնավորապես Տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարար Գերդ Մյուլերը բանակցություններ է վարում հյուսիսաֆրիկյան երկրների հետ աշխատանքի տեղավորման եւ մասնագիտական կրթության ոլորտում միլիոնավոր եվրոներ ներդնելու հարցով։

ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության ներքին քաղաքականության հարցերով փորձագետ Շտեֆան Մայերը պարբերականի հետ զրույցում ասել է, որ ավելի ձեռնտու է այդ երկրներին աջակցել տեղերում, քան այստեղ՝ Գերմանիայում, հոգալ նրանց մասին, որոնց փախստականի  կարգավիճակ ստանալու դիմումները մերժվել են, փոխանցում է DW-ն։

Գերմանիայի ՆԳ նախարարը փետրվարի վերջին կմեկնի այդ երկրներ համաձայնություն ստորագրելու համար։

Bild-ի տեղեկություններով՝ Գերմանիայում այս պահին կա Մարոկկոյի, Ալժիրի, Թունիսի, Լիբիայի, Եգիպտոսի եւ Սուդանի 8500 քաղաքացի, որոնք ենթակա են վտարման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ