News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի զինվորականները հրաման են ստացել առանց նախազգուշացման կրակել Պակիստանի հետ սահմանին ռազմաբազաներ ներթափանցման փորձերի դեպքում: Այդ մասին հինգշաբթի տեղեկացրել է   Press Trust of India լրատվական գործակալությունը: «Ռազմաօդային ուժերի  (ՌՕՈՒ) արեւելյան հրամանատարության բոլոր օբյեկտներում անվտանգության բարձրացված միջոցներ են ներդրել: Հրաման  է տրվել առանց նախազգուշացման կրակել նրանց ուղղությամբ, ովքեր կփորձեն անօրինականորեն ներթափանցել տարածք», - հայտնել է հրամանատարության ներկայացուցիչը: 

Բացի այդ, ՌՕՈՒ-ն իշխանություններին է դիմել` պահանջելով արգելք մտցնել ռազմական օդանավակայաններից ոչ պակաս, քան 100  մետր եւ զինապահեստներից ոչ պակաս քան   900 մետր հեռավորության վրա գտնվող օբյեկների նկատմամբ, ներկայումս քննարկվում է նաեւ բազաների պաշտպանության համալիր պլանը, որը  80 մլրդ ռուփի կարժենա (ավելի քան 1 մլրդ դոլար) եւ կներառի տեսահսկման տեսախցիկների տեղադրում, անօդաչու թռչող սարքերի, շարժման տվիչների կիրառում: Անվտանգության խստացված միջոցներն այստեղ կապում են հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցախ միջադեպի հետ, երբ պակիստանցի գրոհայինները հարձակվել են Փենջաբ նահանգի Պաթհանկոտ քաղաքում Հնդկաստանի ՌՕՈՒ-ի բազայի վրա:  Գործողությունը, որի ընթացքում վեց ահաբեկիչ էր վերացվել, չորս օր է տեւել: Գրոհայինների հետ բախման հետեւանքով յոթ զինվորական է զոհվել: Ենթադրվում է, որ ինքնաձիգ զենքերով եւ նռնականետերով զինված ահաբեկիչների նպօատակը բազայում գտնվող կործանչների եւ ուղղաթիռների ոչնչացումն էր, սակայն պահապանները խափանել են ահաբեկիչների պլանները: 

Ավելի վաղ Հնդկաստանը հայտարարել էր, որ պարզել են հարձակման կազմակերպիչների ինքնությունը: Նրանց թվում են պալիստանյան ծայրահեղական  «Ջայշ-է-Մոհամմադ» խմբավորման անդամներ: Գրոհի պլանավորմանը մասնակցել է նրա պարագլուխ Մասուդ Աջարը եւ եւս երեք մարդ, որոնք ներկայացումս Պակիստանի տարածքում են: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ