News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արդեն 14 տարի Երեւանի Պռոշյան 19 հասցեում գործող «Քարանձավ» ռեստորանի տարածքի համար պայքարող Թելոյանները հույս ունեն, որ Վերաքննիչ քրեական դատարանն էլ իրենց կարդարացնի եւ կխուսափեն քրեական պատասխանատվությունից:

«Առաջին ատյանի դատարանն ինձ, մորս ու մորաքրոջս արդարացրեց, սակայն մենք մտավախություն ունենք Վերաքննիչի հետ կապված, քանի որ մյուս կողմի լիազորված անձի՝ Գագիկ Խուդավերդյանի կինը Վերաքննիչի դատավոր Կարինե Հակոբյանն է»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Լեւոն Թելոյանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վալենտինա, Լեւոն եւ Էմմա Թելոյաններն օրենքով սահմանված կարգի խախտմամբ ինքնակամ իրականացրել են իր ենթադրյալ իրավունքները, որը էական վնաս է պատճառել Երևան քաղաքի Պռոշյան 19 հասցեի սեփականատիրոջ օրինական շահերին` զրկելով սեփականության իրավունքով պատկանող գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու սահմանադրորեն երաշխավորված իրավունքից:

Թելոյաններին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով: Առաջին ատյանի դատարանն արդարացրեց նրանց:

Տուժող կողմը, սակայն, համաձայն չէ արդարացման դատավճռին եւ վերաքննիչ բողոք է ներկայացրել: Առաջին նիստը կկայանա փետրվարի 19-ին:

Հիշեցնենք, որ Թելոյանները Պռոշյան 19 հասցեում գտնվող տարածքը՝ մոտ 1000 քմ, գնել են դեռեւս 90-ականների թվականներին: Ընտանիքի որդու՝ Լեւոն Թելոյանի պատմելով, 2002թ.-ին հայտնվել է դատավոր Կարինե Հակոբյանի ամուսինը՝ Գագիկ Խուդավերդյանը եւ հայտնել, որ տարածքը կտակով պատկանում է ԱՄՆ-ում բնակվող հայի:

«Այդ ժամանակ մենք մեր բոլոր փաստաթղթերը ցույց տվեցինք, մենք ունենք սեփականության վկայականը, գործարքը կատարվել է օրինական»,- պատմել է Լեւոն Թելոյանը:

Հայաստանյանը դատարանն էլ, հաշվի առնելով կտակը, տարածքը հանձնել է ամերիկահային եւ պարտավորեցրել քանդել վիճարկելի տարածքում կառուցված «Քարանձավ» ռեստորանը: Առ այսօր կառույցը չեն քանդել: Թելոյանների պնդմամբ՝ կտակը կեղծ է, իրենք նույնիսկ դատարանին ապացուցել են դա, սակայն ոչ ոք այդ փաստը հաշվի չի առել:

«Հիմա էլ մտավախություն ունենք, որովհետեւ իրենք դիմել են ՄԻԵԴ, որն էլ իր հերթին հարց է բարձրացնում, թե ինչու այս տարիների ընթացքում օտարման վճիռը չի կայացվել»,- հավելել է Լեւոն Թելոյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ապրիլի 22-ին, ժամը 21:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Ամենաշատ