News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2015 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով գործազուրկների թիվը  220 հազար մարդ է կազմում: Այդ մասին փետրվարի   4-ի մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը: 

Նրա խոսքով, նախորդ եռամսյակի համեմատ այդ թիվը նվազել է  9 տոկոսային կետով եւ   8 տոկոսային կետով 2014 թվականի համեմատ: «Ընդհանուր առմամբ հարցմանը  24 – 25 հազար մարդ է մասնակցում: Աշխատաշուկայի գնահատման տեսանկյունից որպես աշխատունակ տարիք է համարվում  16 – 63-ը, իսկ ուսումնասիրում ենք  15 – 75 տարեկան մարդկանց: Դա նույնանում է մեր երկրի աշխատանքային ռեսուրսի հետ», - պարզաբանել է Քալանթարյանը: 2015-ի երրորդ եռամսյակի տվյալներով, շարունակել է նա, Հայաստանում  2,1 մլն աշխատունակ բնակչություն կա. նախորդ եռամսյակի համեմատ այդ ցուցանիշը նվազել է 2,9 տոկոսային կետով: «Հարցվածների 60 – 64 տոկոսը համապատասխանում է աշխատուժ բնորոշմանը, այսինքն այնպիսի մարդիկ են, որոնք աշխատում են եւ աշխատանք են փնտրում. նրանք, ովքեր այս կամ այն կերպ ներկայացված են աշխատաշուկայում:  Իսկ աշխատանքային ռեսուրսների 37 տոկոսը կազմում են այն մարդիկ, որոնք աշխատանք չունեն եւ տարբեր պատճառներով չեն փնտրում», - ընդգծել է Լուսինե Քալանթարյանը: Տղամարդ-կին հարաբերակցության մեջ, շարունակել է նա, գործազուրկների  56 տոկոսը կազմել են կանայք, իսկ  44 տոկոսը` տղամարդիկ:  «Քաղաք-գյուղ հարաբերակցության մեջ տարբերությունը բավականին մեծ է. գործազուրկների 88 տոկոսը քաղաքում է եւ ընդամենը 12 տոկոսը` գյուղերում: 2015-ի երրորդ եռամսյակի տվյալներով, գործազրկության մակարդակը կազմել է  16,6 տոկոս: Նախորդ եռամսյակի համեմատ, գործազրկության մակարդակը նվազել է», - ընդգծել է Լուսինե Քալանթարյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ