News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանության մեջ մեղադրվող, նրա համակուրսեցի Գնել Թեւոսյանի պաշտպան Արա Զաքարյանը ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին կոչ է անում չխախտել անմեղության կանխավարկածը՝ հայտարարելով, որ տեղի է ունեցել սպանություն:  

«Գոյություն ունի անմեղության կանխավարկած ու բոլորը պետք է հարգեն դա: Պաշտոնյաներից ոչ մեկ պիտի իրեն թույլ չտա անել հայտարարություն, որ անձը կատարվել է հանցագործություն: Ինձ համար զարմանալի է՝եթե դատաքննությունը նոր է սկսվում, անձի մոտ ի՞նչպես կարող է հստակ ձեւավորված համոզմունք լինել, որ հանցագործություն է կատարված կամ սպանություն է կատարված»,- այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արա Զաքարյանը:

Արա Զաքարյանը նշեց, որ ինքը չի բացառում, որ Նաիրա Զոհրաբյանը ազգակցական կապ ունի Հայկազ Բարսեղյանի հետ, եւ այդ պատճառով է նման հայտարարություն անում:

Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանն այսօր եկել էր դատարան՝ ներկա գտնվելու դատական նիստին: Նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ անմարդկային սպանություն է տեղի ունեցել, եւ բոլոր մեղավորները պետք է պատժվեն:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Պետությունը հրաժարվում է բացահայտել լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանությունը. Ծովինար Նազարյան
Արդարադատության համակարգը մեծ անակնկալ կաներ մեզ, եթե չարհամարհեր ՄԻԵԴ-ի քննադատությունը եւ չշարունակեր «նախկիններից» եկած ավանդույթը…
Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան
2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում...
Ամենաշատ