Եվրախորհրդարանը հինգշաբթի Ստրասբուրգում լիագումար նիստի ժամանակ ընդունել է բանաձեւ, որով Եվրամիությանը կոչ է անում «ջանքեր գործադրել ԻՊ կողմից Իրաքում ու Սիրիայում կրոնական փոքրամասնությունների սիստեմատիկ ու զանգվածային սպանություններին դիմակայելու համար»:
Քվեարկությունը հեռարձակել է Եվրահանձնաժողովի հեռուստատեսությունը:
Եվրադիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին ավելի վաղ հայտնել էր, որ անհրաժեշտ է որոշակի քայլեր ձեռնարկել կրոնական ու ազգային փոքրամասնություններին ԻՊ խմբավորման զինյալների ահաբեկչությունից պաշտպանելու համար:
Մողերինիի խոսքով, ԵՄ-ն արդեն ֆինանսական միջոցներ է տրամադրում՝ այդ խնդրի կարգավորման նպատակով, բայց դրանք բավարար չեն: Ընդ որում թե՛ Սիրիայում, թե՛ Իրաքում անհրաժեշտ է մշակել «օրենսդրություն, որը կպաշտպանի փոքրամասնություններին», նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: