News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները Լիբիայի Սիրթ քաղաքում գլխատել են ազգությամբ մարոկկուհի Բելգիայի 22-ամյա մի քաղաքացու, որն անդամագրվել էր այդ խմբավորմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով RTL-TVI-ն։

Հեռուստաընկերությունը չի հայտնում զոհի անունը, սակայն նշում է, որ նրան սպանել են շարիաթի օրենքների համաձայն՝ կախարդության համար։ «Նախկինում ԻՊ շարքերը համալրած Բելգիայի 22-ամյա քաղաքացուն հրապարակավ գլխատել են Սիրթ քաղաքում»,- հայտնել է հեռուստաընկերությունը։

Գրոհայինները համացանցում տեղադրել են սպանության տեսագրությունը։ «Մահապատժին հետեւող հանդիսատեսի շարքերում երեւում է 7-8 տարեկան մի երեխա»,- հայտնում է հեռուստաալիքը՝ հավելելով, որ Սիրթ քաղաքում, որը 2015թ. հունիսից Լիբիայում ԻՊ հենակետն է դարձել, կես տարվա ընթացքում մահապատժի է ենթարկվել 37 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ