News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


1 ամսում 9 անձի դանակահարած՝ «Ուջանիկ» մականունով Սամվել Սուքիասյանը հայտնաբերվել է։

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, 2015թ․ դեկտեմբերի 16-ին վիճաբանություն էր տեղի ունեցել Աշտարակում գործող գազալցակայաններից մեկի մոտ։ Վիճաբանությունն ավարտվել էր 3 անձի դանակահարությամբ, դանակահարածը դիմել էր փախուստի։

Դանակահարված տղամարդիկ Արագածոտն գյուղից էին, երկուսը եղբայրները, երրորդը՝ նրանց հորեղբոր որդին։ Տուժածները, սակայն, հրաաժարվել էին դեպքի մանրամասներ հաղորդել իրավապահ մարմիններին։

«10-15 րոպե նստած էինք մեքենայի մեջ, մեկ էլ տեսա՝ Աշոտին քաշում են, իջա վազելով գնացի, մի հոգու քաշեցի, մեկը հետեւից խփեց»,- ասել էր տուժածներից մեկը։

Մյուսն էլ իր հերթին հավելել էր, թե իրեն էլ են դանակով հարվածել, սակայն ինքը չգիտի, թե ով էր։ Ականատեսներն օրեր անց ոստիկաններին պատմել էին, որ 3 դանակահարվածներն ու  նախկինում դատապարտված, «Ուջանիկ» մականունով Սամվել Սուքիասյանը նախօրեին ճաշել էին ռեստորաններից մեկում, սակայն առանց հաշիվը փակելու հեռացել, դեպքի օրն էլ 4-ով հավաքվել՝ պարզելու համար, թե ով պետք է հաշիվը փակի։ Տուժածները շարունակում էին լռել։

Օրեր անց եւս մեկ դանակահարություն էր տեղի ունեցել․ ոստիկանները պարզել էին, որ տուժածը թեթեւ մարմնական վնասվածքներ է ստացել, սակայն դեպքի մանրամասները կրկին հայտնել չէր ցանկանում։

Հունվարի 14-ին կեսգիշերն անց եւս 4 անձ դանակահարվել էր Երեւանյան գիշերային ակումբներից մեկում։ Անհայտ անձը վիճաբանել էր գիշերային ակումբում եւ դանակահարել երկու անձի ակումբի ներսում, երկուսին էլ՝ դրսում։ Նույն օրը կեսօրին նոր ահազանգ էր ստացվել․ տաքսու վարորդը կտրած-ծակած վերքով տեղափոխվել էր հիվանդանոց։

Բոլոր տուժածների նկարագիրը նույնն էր, հետքերը տանում էին դեպի «Ուջանիկ»։

Օրեր անց միայն ոստիկաններին հաջողվել է հայտտնաբերել եւ բերման ենթարկել Սամվել Սուքիասյանին։

Նոյեմբերի 18-ին ազատ արձակված եւ 1 ամսում 9 անձի դանակահարած Սամվել Սուքիասյանը կալանավորված է։

Կատարվում է քննություն։

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ