News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանության մեջ մեղադրվողների պաշտպանները դժգոհ են քննչական փորձարարության արդյունքներից եւ պնդում են, որ այն ապացույց չի կարող համարվել:

«Ռուսական ալիքով կա «Սամ սեբե ռեժիսյոր» հաղորդաշար: Չեմ կարողանում ընկալել, թե ում գաղափարն է եղել, որ սենց գործողություն կատարի քննիչը ու անունը դնի փորձարարություն: Այս փորձարարությունը զուտ նրա համար էր, որ ասեն՝ լսեք, ինչ են ասում, ոնց ա արվել»,- այսօր՝ փետրվարի 4-ին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փորձարարության տեսագրությունը զննելուց հետո ասաց ամբաստանյալներից Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանը:

Հովիկ Արսենյանը նշեց, քննիչն ուղղորդող հարցեր է տվել: Նրա խոսքով՝ նաեւ օրենքի խախտում է այն, որ ռազմական ոստիկանության աշխատակիցներ են եղել փորձարարության ժամանակ. «Հերթական անգամ տարել, շիշն են մտցրել, պրոպկեն էլ վրան, ասել են՝ ոչ աջ, ոչ ձախ»:

Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը նշեց, որ փորձարարությունից պարզ չի դառնում, թե վկաներն ինչ դիրքով են պառկած եղել, քանի որ դա հպանցիկ է  ներկայացվել:

Դատական նիստն այսօր հետաջգվեց: Հաջորդ դատական նիստին կշարունակվի ապացույցների հետազոտումը:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
ԵԿՄ-ից հրաժարվում են արձագանքել վերջին օրերի միջադեպերին, որոնց ժամանակ ԵԿՄ-ականները «Ուազ» մակնիշի մեքենան քշել են ճանապարհը փակածների...
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից...
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Դա իրավաչափ երևույթ չէ, կոչ ենք արել ընդհանրապես զերծ մնալ նման գործողություններից։ Տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել ենք առերևույթ...
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառքի գործով
Անմիջականորեն պաշտպանության նախարարությունում նա շարունակել է զբաղվել բնակարանային հարցերով․․․
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Ամենաշատ