News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական կողմը քննարկում է Իրան-Հայաստան երկաթգծի բոլոր հնարավոր երթուղիները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է տրանսպորտի եւ կապի առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանը։

Հիշեցնենք, որ Իրան կատարած այցելության ընթացքում տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը անդրադարձել էր Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությանը։ Իրանական կողմին առաջարկվել է Հայաստան տանող նոր երթուղի՝ Մեղրիից եւ Վայոց Ձորի մարզից, բայց ոչ թե դեպի Սեւան, այլ Երասխ։

«Քանի որ նախագիծը իրականացման փուլ դուրս չի եկել, քննարկվում են բոլոր հնարավոր երթուղիները»,- ասել է փոխնախարարը։

Նշենք, որ հիմա 2 չինական ընկերություն անհատույց հիմունքներով նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորում են իրականացնում։

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր Հայաստանի Տրանսպորտի նախարարության կառույցում «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Շահնազարյանը, երկաթուղու շինարարության ժամկետը կազմում է 6 տարի, գնելիությունը՝ 28 տարի, շահագործումը՝ 50 տարի: Սպասվում է, որ աշխատանքները կսկսվեն 2015թ.-ի առաջին եռամսյակում: Շինարարության արժեքը կարող է կազմել 3.5 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ