News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում հաճախ է պատահում, երբ ծնողն իր զավակի կողմից ընտանեկան բռնության է ենթարկվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աննա Բադալյանը` նշելով, որ չնայած դրան, Հայաստանում պահպանվում է ծնող-երեխա ջերմ հարաբերությունները:

Հոգեբանի խոսքով, իր պրակտիկայում պատահել է, երբ հոգեբանական օգնության է դիմել տարեց տղամարդ, որը լքված է եղել իր զավակների կողմից, ըստ հոգեբանի, դա ընտանեկան բռնության տեսակ է, երբ զավակի կողմից հոգեբանական ու բարոյական ճնշման է ենթարկվում ծնողը:

«Պատահում է, երբ երեխան արդեն գալիս է ծնողի կարգավիճակում եւ իր ծնողներին դարձնում է ձայնազուրկ, նրանց ծերանոց է տանում: Այս պարագայում ծողների նկատմամբ բարոյական մոտեցում չկա եւ սա նույնպես ընտանեկան բռնության տեսակ է»,-ասաց հոգեբանը:

Աննա Բադալյանի խոսքով, մանկական հիշողությունները հետագայում դառնում են վարքի դրսեւորում. եթե երեխան ընտանիքում տեսնում է, որ իր պապիկի կամ տատիկի հետ իր ծնողը վատ է վարվում, տարիներ անց նույն բանն  իր ծնողների նկատմամբ է անում:

«Հայաստանում այսպիսի դեպքեր հաճախ են պատահում, երբ տարեց ծնողներն իրենց զավակների կողմից հոգեբանական, տնտեսական, ինչու չէ, նաեւ ֆիզիկական բռնության են ենթարկվում: Արտասահմանում, երբ ծնողին տանում են ծերանոց, իրենց համար դա նորմալ է, համարյա նույնն բանն է, երբ երեխաներին մանկապարտեզ են տանում: Բայց մեզ մոտ դա ընդունված պրակտիկա չէ եւ այն ծնողը, որը իր զավակից այդպիսի վերաբերմունքի է արժանանում, շատ խորը հոգեբանական բռնության է ենթարկվում»,-ասաց հոգեբանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ