News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եթե կան մարդիկ, ովքեր ձգտում են կուսակցության ղեկավարի պաշտոնից ինձ հեռացնելուն, թող դա անեն տղամարդավարի, ոչ թե պատերի տակ թաքնվելով: NEWS.am-ի հետ զրույցում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսպես արձագանքեց իր կուսակից պատգամավորների՝ իրեն պաշտոնանկ անելու մտադրությանը։

Ըստ ԲՀԿ-ական շրջանակների՝ խմբակցությունում պատգամավորների հարաբերությունները սրվել են  իշխանության հետ սերտ համագործակցության ցանկության պատճառով: Բանն այն է, որ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Վահան Բաբայանը եւ Աբրահամ Մանուկյանը իշխանության հետ ներքին բանակցություներ են սկսել ՀՅԴ-ի հետ միասին գործադիրում տեղավորվելու ուղղությամբ, ինչը չի համապատասխանում Նաիրա Զոհրաբյանի թեւի մարտավարությանը։ Այս թեւը կոալիցիային անդամակցելու անհրաժեշտությունը տեսնում է խորհրդարանական ընտրություններից հետո,  քանի որ այս մեկ տարվա ընթացքում ժողովրդի քվեն նվաճելու գրեթե միակ ճանապարհը մնում է Աժ ամբիոնից ամբոխահաճո ելույթները։ Ըստ ԲՀԿ-ական շրջանակների՝ անգամ Վահան Բաբայանն ու Միքայել Մելքումյանը  նախաձեռնել են Նաիրա Զոհրաբյանին պաշտոնանկ անելու գործընթացը, ինչն ավելի է բորբոքել կրքերը;

«Նախ առաջինը ինձ հայտնի չէ նման գործընթաց, իսկ եթե կան մարդիկ, ովքեր ձգտում են դրան, թող դա անեն բաց, թափանցիկ տղամարդավարի, ոչ թե պատերի տակ թաքնվելով: Եթե կան մարդիկ, որ նման ցանկություն ունեն, թող փորձեն»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։  

Հարցին, թե ինչպե՞ս կհանգուցալուծվեն ներկուսակցական տարաձայնությունները, կուսակցությունից ո՞ր թեւի հեռանալն է ավելի հավանական, Զոհրաբյանը նշեց․ «Ընդամենը մեկ տարի ժամանակ է մնացել, շատ ավելի ազնիվ է քո ընտրողի, կուսակցության առջեւ մնալ ընդդիմադիր դաշտում, պատրաստվել խորհրդարանական ընտրություններին, որոնք բավականին բարդ են լինելու, քան կոալիցիա կազմել։  Եթե մարդիկ կան, որ այդ տեսակետին այնքան կատեգորիկ դեմ են, որ պատրաստ են հանուն դրա դուրս գալ կուսակցությունից, դա բացառապես իրենց իրավունքն է»։

Նա կրկին շեշտեց, որ կոալիցիայում այլ կուսակցության ձայնը լինելու է զրոյական։  «Ես բացարձակ չեմ հավատում մեկ տարվա կոալիցիաների արդյունավետությանը, ԲՀԿ-ն անելիք ունի ընդդիմադիր դաշտում, ոչ թե կոալիցիայում, որտեղ քո ձայնը որոշումներ կայացնելու վրա լինելու է առնվազն շատ նվազ, եթե չասեմ զրոյական»,- նշել է Զոհրաբյանը։ Ի դեպ դեռեւս դեկտեմբերին Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ փետրվարին իրենց համագումարն է լինելու, բայց երեկ տեղեկացանք, որ հետաձգվել է մինչեւ մայիս։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ըստ կառավարության որոշման, Ադրբեջանի հարձակման հետևանքով տուժել է այս ընկերությանը պատկանող մի...
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
Շուտով կլրանա 2018 թ. իշխանափոխության 6 տարին, և վաղուց պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն...
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս...
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
Ըստ իրավաբանների, այն, որ այս ամենը կազմակերպված է իշխանությունների կողմից, վկայում է ոչ միայն այն...
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
Մենք համառոտ անդրադարձել ենք ՄԻՊ զեկույցին եւ արձանագրել, որ այն կենացների ժողովածու է հիշեցնում, չկա...
Ամենաշատ