News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի 40-ամյա բնակիչ Արտյոմ Խամոյանը փետրվարի 3-ի ուշ գիշերը սպանվել է հոր՝ Սասուն Խամոյանի աչքի առջեւ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց մի արագածավանցի՝ չցանկանալով հրապարակել իր անունը։

Արտյոմ Խամոյանը ամուսնացած էր, ուներ 3 անչափահաս երեխա։ Ընտանիքով զբաղվում էին անասնապահությամբ։

Նույն օրը մահացած 49-ամյա Վարդգես Գալստյանը երկու օրից կդառնար 50 տարեկան, եւ ըստ գյուղացիների, նրա ծննդյան օրը նաեւ միակ որդու հարսանեկան արարողությունը պետք է լիներ։

«Որոշել էր 50–ամյակի օրը համ հարս բերեր, համ ծնունդը նշեր, առեւտուրը արել էին արդեն, բայց երկու օրից իր թաղումն է։ Մա՞րդ էլ հարսանիքի պատրաստություն տեսնի, թաղում անի»,- ասաց արագածավանցին։

Վարդգես Գալստյանը որդուց բացի, ուներ 2 ավագ դուստր, հիվանդ ծնողներ ու կին։ Զբաղվում էր անասնապահությամբ։

Հնչած կրակոցներից հրազենային վիրավորում ստացած 25-ամյա Արման Խամոյանը վերջերս է ամուսնացել, աշխատում է տեղի խանութներից մեկում։

Սպանության կասկածանքով ձերբակալված 35-ամյա Սեդրակ Ղազարյանը ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա։

«Երկար տարիներ երեխա չէին ունենում, ասա` ունեցել էիր, քո համար սսկվեիր, ընտանիքիդ հետ հանգիստ ապրեիր։ Կնիկը մեղք ա»,-ասաց մի կին։

Կնոջ խոսքով՝ դեպքի օրը Սեդրակ Ղազարյանը նշել է դստեր ծննդյան օրը՝ ենթադրելով, որ նա էլ Խամոյանների պես ոչ սթափ վիճակում է եղել, այլապես գուցե կատարվածը ողբերգությամբ չավարտվեր։

«Խմել են, անջատվել, լեզվակռվից հետո էս դեպքն ա եղել։ Որ սթափ չեղան, ամեն ինչ էլ հնարավոր է, մի սթից բանն էլ կդարձնեն մեծ բան, իրանք ուրիշ ձեւ են, իրանք հա էլ մութ անցյալ են ունեցել»,-ասաց կինը։

Նշենք, որ Խամոյանների եւ Ղազարյանների թշնամությունը վաղեմի պատմություն ունի։ Վերջին տարիներին Խամոյանների խոտի դեզը երկու անգամ այրվել է, ինչի մեջ նրանք մեղադրել են Ղազարյաններին։

Հարեւանների պատմելով՝ Խամոյանները ալկոհոլի ազդեցության տակ հիշելով խոտի դեզի այրելու պատմությունը, գնացել են Ղազարյանի տուն, ապա վեճ է սկսվել, որից հետո Ղազարյանը հրացանով կրակ է արձակել Խամոյան եղբայրների եւ նրանց զանգով օգնության հասած համագյուղացիների ուղղությամբ։ Կրակոցներից ստացած վնասվածքներից մահացել են Արտյոմ Խամոյանը եւ նրա ընկերոջ հայրը` Վարդգես Գալստյանը, իսկ Արման Խամոյանի տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքից հետո սպանվածների հարազատները, վրեժխնդրությունից դրդված, գիշերը այրել են վեճին մասնակցած` Ղազարյանի ընկերներին պատկանող գույքը՝ հացի փուռ, երեք ավտոմեքենա, խոտի դեզ։

Ողբերգության շարունակությունը կանխելու նպատակով գիշերվանից Արագածավանում ուժեղացված հսկողություն են իրականացնում ոստիկանական ուժերը։ Գյուղ մտնող բոլոր մեքենաները ստուգվում են։

Սպանության մեջ կասկածվող Սեդրակ Ղազարյանը ձերբակալված է։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ վիճաբանության հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ