News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է  Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Դժվարանցանելի են Ապարան-Ծիլքար, Սպիտակ-Խնկոյան, Սոթք-Քարվաճառ եւ Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքում եւ Գորիս-Սիսիան  ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Տպել
Ամենաշատ