News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 6 ամսական Ջուլիետա Սարգսյանի մահվան պատճառն, ըստ փորձագետի, եղել է օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՔԿ-ի փոխանցմամբ՝ նախաքննության ընթացքում հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի անձինք, նշանակվել է դիակի դատաբժշկական  փորձաքննություն, որի եզրակացությունը ստացվել է 2015թ. հոկտեմբերի 13-ին:

Ըստ փորձագետի եզրակացության՝ Ջուլիետա Սարգսյանի մահվան պատճառ է դարձել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան:

Ջուլիետա Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ հիվանդանոցի տնօրեն, ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի պնդմամբ, Ջուլիանա Սարգսյանի մոտ ախտորոշվել էր երկկողմանի ծանր թոքաբորբ. 6-ամսական երեխան հիվանդանոց էր տեղափոխվել արդեն ծայրահեղ ծանր վիճակում: 12 օր անց փոքրիկը մահացել էր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. օգոստոսի 7-ին քաղաքացի Աղասի Սարգսյանից հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 12:40-ի սահմաններում, եղբոր դուստրը` 6 ամսական Ջուլիաննա Արթուրի Սարգսյանը, Երեւանի «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում բժիշկների անփութության հետեւանքով մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Ամենաշատ