News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սահմանապահ Միխայիլ Խաչատրյանը, որը ձերբակալել է Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին, դատարանում այսօր՝ փետրվարի 5-ին, պատմեց ձերբակալության մանրամասները:

«Եղավ հրաման, որ փախած զինվորին պետք է գտնել: Մենք շներով դուրս եկանք նրա հետքին, հասանք ուղեկալ, տեսանք մի մարդ, ում հրամայեցինք կանգնել:  Ինքն ասաց՝ ձերոնցից եմ, գալիս եմ ձեր մոտ: Երբ հրաման արձակեցի կանգնելու, այդ մարդը շարունակում էր շարժվել, ես կրակոց արձակեցի նախազգուշական, դրանից հետո նա կանգնեց, ես հրամայեցի պառկել գետնին»,- պատմեց սպան՝ նշելով, որ Պերմյակովի մոտ տեսել է գումար եւ երեք հեռախոս:

Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը նշեց, որ վկան հայկական կողմի հարցաքննության ժամանակ չի տվել նույն ցուցմունքը, ինչ տվել է ռուսական կողմի հարցաքննության ժամանակ: Նա հարցրեց Միխայիլ Խաչատրյանին՝ ինչու հայկական կողմին չի ասել, որ շներով են գնացել Պերմյակովին փնտրելու, ինչին վկան պատասխանեց, որ նման հարց իրեն ուղղված չի եղել:

Վկաների հարցաքննությունը շարունակվում է: Այսօրվա համար դատակոչված վկաների թիվը 16-ն է:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Հայկական կողմը 2015թ. դեկտեմբերի 18-ից սկսել է դատաքննությունը: Նիստերը տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում: Դատարանի վճռով նիստն ընթանալու է ուրբաթ օրերին:

Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում՝ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանություն, ավազակություն եւ Հայաստանի պետական սահմանը հատելու փորձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ