News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը բոլորը ընդդիմադիր ուժերին կոչ է անում միավորվել Մարտի 1-ին համազգային հանրահավաք անցկացնելու նպատակով։

Երեւանի Ազատության հրապարակում այսօր՝ փետրվարի 5-ին, հրավիրված ասուլիսին «Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելուց բացի, հանրահավաքի մասնակիցները պետք է պահանջ ներկայացնեն Հայաստանում միջազգային բոլոր այն կառույցներին, որոնք առնչվում են մարդու իրավունքների պաշտպանության հետ։

Անդրիաս Ղուկասյանը ճակատի անունից հայտարարեց, որ իրենք ընդդիմադիր ուժերին առաջարկում են միջազգային կառույցներին դիմել հետեւյալ պահանջներով՝ միջազգային պատժամիջոցներ կիրառել այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք ոտնահարել են մարդու իրավունքները, կոռումպացված են, մասնակցություն են ունեցել Մարտի 1-ի ոճրագործությանը, ճանաչել Հայաստանում քաղբանտարկյալներին եւ նպաստել նրանց ազատ արձակելուն, կրճատել ոստիկանների թիվը եւ ապահովել քաղաքացիների՝ խաղաղ հավաք անցկացնելու իրավունքը։

«Մենք սկսել ենք արդեն բանակցություններ վարել այն բոլոր ուժերի հետ, որոնք ակտիվ պայքարել են դեկտեմբերի 6-ին, մի քանի օր անց կներկայացնենք բանակցությունների արդյունքը։ Մարտի 1-ը պետք է դառնա հանրային դիմակայության ակտիվացման սկիզբ, եւ մեր հասարակության աջակցությամբ պետք է իրազեկենք միջազգային հանրությանը մեր երկրում տիրող իրավիճակի մասին»,-ասաց Ղուկասյանը։

«Նոր Հայստանի» անդամները վստահություն հայտնեցին, որ ընդդիմադիր ուժերը կմիանան իրենց առաջարկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ