ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության շրջանակներում չի բացառվում կոալիցիոն հուշագրի ստորագրումը։ Այս մասին փետրվարի 5-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Ամեն դեպքում բանակցությունները պտտվում են բովանդակային, այլ ոչ թե ձեւի շուրջ։ Կարեւորը համատեղ պատասխանատվության չափը որոշելն է եւ ոչ թե պարտֆոլները բաժանելը»,- ասել է նա։