News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ-ում հունվարի 31-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով վիրավորված, ՀՀ 3 քաղաքացիների վիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:

Նրանց փոխանցմամբ՝ վիրավորների վիճակը չի վատթարացել:

Նշենք, որ հրաձգության հետեւանքով մահացած 2 եւ վիրավորված 3 անձինք ՀՀ քաղաքացիներ են: Մահացածներից մեկը՝ Հրայր Վարդանյանը, Լոռու մարզի Կաթնաջուր համայնքից էր: Նրա մարմինն արդեն տեղափոխել են Հայաստան, փետրվարի 6-ին կունենա հուղարկավորությունը:

Հիշեցնենք, որ ըստ տեղական 47News լրատվամիջոցի՝ փոխհրաձգության պատճառը եղել է 60 հազար ռուբլու (մոտ 360 հազար ՀՀ դրամ) համար ծագած վեճը:

Պարզվել է, որ վեճն առաջացել է ավտոտեխսպասարկման սրահի սեփականատերերի միջեւ, երբ նրանցից մեկը՝ ոմն Արթուր, ներդրել է 60 հազար ռուբլի: Վերջինս էլ մի խումբ երիտասարդների ուղարկել էր սրահ՝ հարցը լուծելու եւ իր գումարը հետ ստանալու պահանջով: Զինված երիտասարդները, սակայն, հանդիպել են սրահի աշխատակիցների դիմադրությանը, ինչից հետո կրակոցներ են հնչել:

Արդեն հայտնի են փոխհրաձգությանը մասնակցած բոլոր անձանց տվյալները, ինչպես նաեւ հայտնաբերվել է Արթուրը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. հունվարի 31-ին երեկոյան ավտոսերվիսի հարեւանությամբ գտնվող ավտոտնակներին է մոտեցել սեւ Mercedes՝ 444 համարանիշով, որից էլ կրակ է բացվել ավտոսերվիսում գտնվողների ուղղությամբ:

Ականատեսի պատմելով՝ սրահում գտնվողները եւս զինված են եղել:

Պարզվել է, որ հրաձգության հետեւանքով սպանվել են 60-ամյա Հրայր Վարդանյանը եւ 45-ամյա Արմեն Խուրշուդյանը: Հիվանդանոցում են գտնվում 26-ամյա Վախթանգ Սարգսյանը եւ 50-ամյա տղամարդ, որի ինքնությունը դեռեւս հայտնի չէ: Սպանվածներից Հրայր Վարդանյանը Լոռու մարզի Կաթնաջուր համայնքից է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ