News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անցյալ տարի կոռուպցիան Բելգիային 4 մլրդ եվրո է արժեցել: Այդ մասին ասված է  De Morgen եւ Het Laatste Nieuws թերթերի ուրբաթ հրատարակած համատեղ հետաքննության մեջ: Համեմատության համար` դա ավելին է, քան այն գումարը, որ ԵՄ-ի բոլոր  29 երկիրն ի վիճակի են 2016-2017-ին տրամադրել միգրացիոն ճգնաժամի հանգուցալուծման համար:   

«Կոռուպցիան եւ պետական միջոցների շորթումը շարունակում են հասարակության համար լուրջ սպառնալիք մնալ:  2015-ին դրանց ծավալը գնահատվում է   4 մլրդ եվրո, ինչը մի քիչ պակաս է, քան անցյալ տարվա ցուցանիշները», - ասված է հետազոտության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Ներկայացված տվյալները հաստատել է նաեւ թագավորությունում Կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնական բյուրոյի ղեկավար Պոլ Մելեմանսը: «Այո, այդ ցուցանիշը համապատասխանում է իրականությանը», - ասել  է նա:

Հետազոտության արդյունքների համապատասխան, Բելգիայում առավել կոռումպացված ոլորտ է համարվում սոցիալական  (պետական) օբյեկտների, մասնավորապես` անապահովների համար բնակտարածքի շինարարությունը: Բացի այդ, կոռուպցիան ծաղկում է նաեւ շինարարության թույլտվությունների տրամադրման եւ պետական պայմանագրերի բաշխման շուրջ:  Հետազոտության մեջ նշվում է, որ կաշառակերությունը եւ  «շահերի բախման» տարբեր ձեւերը շատ տարածված են թագավորության մանր պաշտոնյաների շրջանում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ