News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վիեննայի անասնաբուժության համալսարանի ավստրիացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ տարիքի հետ շներն ավելի իմաստուն են դառնում:

Մի խումբ հետազոտողներ՝ Լիզա Ուոլլիսի ղեկավարությամբ, պարզել են, որ իրենց առջեւ դրված խնդիրները լուծելու համար երիտասարդ շներից ավելի շատ ժամանակ է պահանջվում: Բայց դրա հետ մեկտեղ, պարզվել է, որ ծեր կենդանիներն էլ նոր հմտություններ ձեռք բերելու իմաստով այդքան ճկուն չեն, որքան երիտասարդ շները: «Մեծահասակ շների համար ավելի բարդ է հին սովորություններից հրաժարվելը»,- նշում է Ուոլլիսը, հայտնում է Informing- ը:

Հետազոտության ժամանակ գիտնականներն ուսումնասիրել են բորդեր -քոլի տեսակի գրեթե հարյուր շների: Պատահական չէ, որ հենց այս տեսակի ներկայացուցիչներին են ընտրել, չէ՞ որ նրանք հայտնի են իրենց բարձր մտավոր ունակություններով: Ընտրված կենդանիները անցել են փորձություններ, որոնց միջոցով գիտնականները գնահատել են կենդանիների հիշողության մակարդակը, նաեւ տրամաբանելու ունակությունը:

Չնայած ծեր շներն աչքի էին ընկնում ավելի լավ հիշողությամբ ու տրամաբանակ մտածողության ավելի բարձր մակարդակ էին դրսեւորում, բայցեւայնպես նրանք համեմատաբար ավելի դժվար էին սովորում նոր հմտություններ:

Գիտնականների կարծիքով, ստացված արդյունքները կարող են օգտակար լինել նաեւ մարդու հիշողության ունակությունները ուսումնասիրելու համար:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ