News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի հիդրավլիկ ինժեներիայի ոլորտի ներկայացուցիչները հետաքրքրվել են ՀՀ ջրամատակարարման համակարգով: Այսօր՝ փետրվարի 5-ին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ ընդունել են Իրանի Իսլամական Հանրապետության Էյ Բի Վալվես ընկերության պատվիրակությանը:

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար, Վալվես ընկերության նախագահ Փեդրամ Թավաչոն ներկայացրել է հիդրավլիկ ինժեներիայի ոլորտում իրենց ընկերության գործունեությունը: Անդրադառնալով այցի նպատակին՝ նա ցանկություն է հայտնել տեղում ծանոթանալ Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի փաստացի վիճակին, հատկապես՝ ինժեներատեխնիկական լուծումներին եւ շահագործման պայմաններին: Այս կապակցությամբ Կոմիտեի նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել:

Հանդիպմանը քննարկվել են ջրամատակարարման համակարգի արդիականացման, միջազգային ստանդարտների համապատասխանեցման աշխատանքներին ուղղված առաջիկա ծրագրերը: Կոմիտեի նախագահն, ընդգծելով օպտիմալ բարեփոխումների կարեւորությունը, նշել է, որ քննարկման հետագա հնարավորություն կարող է ստանալ յուրաքանչյուր առարկայական եւ ամբողջական առաջարկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Ամենաշատ