News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ այսօր՝ փետրվարի 5-ին, կառավարությունում ստորագրվել է համաձայնագիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության միջեւ 2013 թ. սեպտեմբերի 28-ին կնքված օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի վերաբերյալ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ փաստաթուղթն ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը:

Վերոնշյալ ծրագրի նպատակն է օժանդակություն տրամադրել ՀՀ կառավարության աշխատակազմին` ի կատար ածելու ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը:  Այն կիրականացնի ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժինը՝ որպես Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի քարտուղարություն: Օժանդակությունը հնարավորություն կտա ուղղակիորեն ձեռք բերել բարձրակարգ միջազգային եւ/կամ տեղական տեխնիկական օժանդակություն՝ ճանապարհային քարտեզի ստեղծման եւ գերակա ճանաչված՝ կրթության, պետական եկամուտների, առողջապահության եւ քաղաքացիներին տրամադրվող ոստիկանական ծառայությունների ոլորտներում հակակոռուպցիոն ռազմավարության գործարկման համար:

Ծրագրի  ընդհանուր արժեքը կազմում է 806.390 ԱՄՆ դոլար, որից ԱՄՆ ՄԶԳ կողմից ծախսերի փոխհատուցում` 749.110 ԱՄՆ դոլար, դրամաշնորհառուի ներդրում` 57280 ԱՄՆ դոլար: Հատկացվող միջոցներն ուղղվելու են երեք նպատակի իրականացմանը՝ փորձագիտական հանձնախմբի ստեղծում` Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հետ աշխատելու նպատակով, ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության գործարկում եւ շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակում եւ իրականացում: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործողություններն ու նախաձեռնությունները կընդգրկեն 2016 թ. փետրվարի 5-ից 2017 թ. ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածը:

Կառավարության ղեկավարը, կարեւորելով համաձայնագրի ստորագրումը, նշել է, որ կա հստակ քաղաքական կամք՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը կյանքի կոչելու համար, եւ նշված համաձայնագրի ստորագրումը հաջողության հասնելու կարեւոր բաղադրիչներից է: «Մեր մոտեցումները համընկնում են, եւ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաջողություն ունենանք: Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ ՄԶԳ ջանքերը Հայաստանի զարգացման, քաղաքացիական հասարակության ձեւավորման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում եւ կարեւորում ենք շարունակական համագործակցությունը», - նշել է վարչապետը:

Քարեն Հիլիարդն իր հերթին ողջունել է ՀՀ կառավարության հետեւողական ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում, Խորհրդի աշխատանքներում քաղաքացիական հասարակության ներգրավումը եւ Հովիկ Աբրահամյանին փոխանցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի բարձր գնահատականն այս գործընթացում վարչապետի անձնական շահագրգռվածության համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է թե՛ ՀՀ կառավարության՝ թափանցիկությանն ուղղված նախաձեռնություններին, թե՛ քաղաքացիական հասարակության վերահսկողական ջանքերին:  Շեշտելով, որ ՀՀ կառավարության եւ ԱՄՆ ՄԶԳ միջեւ համագործակցությունը տարբեր ոլորտներում միշտ արդյունավետ է եղել՝ տիկին Հիլիարդը վստահություն է հայտնել, որ հաջողությամբ կպսակվեն նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում համատեղ ջանքերը՝ ուղղված թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը եւ իրական փոփոխությունների կատարմանը, որոնք կհանգեցնեն Հայաստանում կենսակերպի բարելավմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ