News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անցյալ տարի Հռոմի Պապի կողմից Հայոց ցեղասպանության հարցում  կատարած լուրջ քայլը անբեկանելի է։ Այս մասին փետրվարի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Վատիկանից հետ կանչած իր դեսպանին վերադարձնելու Թուրքիայի որոշմանը։

Սաֆրաստյանի խոսքով՝ պետք է մի փոքր էլ սպասել։ «Վաղ է ինչ-որ եզրակացություններ անել։ Այդ հարցին պետք է շատ զգույշ մոտենալ։ Թուրքիայի խորամանկությունները չպետք է մեզ ստիպեն հապճեպ քայլերի դիմել։ ԱՄեն բան պարզ կդառնա այսօրվա ընթացքում։ Վատիկանը կորոշի ինչ անել»,- նշել է թուրքագետը։

Հիշեցնեք, որ փետրվարի 3-ի Թուրքիան որոշել էր Վատիկան վերադարձնել Մեհմեդ Փեչաջիին, ով արդեն 10 ամիս է՝ հետ էր կանչվել Թուրքիա այն բանից հետո, երբ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ էր մատուցել։

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե ինքը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Վատիկանի մամուլի ծառայությունը «գնահատել է» հայերի տեղահանությունների ուսումնասիրության հանձնաժողով ստեղծելու 2005թ. Թուրքիայի առաջարկը։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ում գրել էր, որ թուրքական կողմի այն հայտարարությունները, թե Վատիկանը մի քայլ հետ է կատարել, ամբողջությամբ կեղծ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Ամենաշատ