News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանն ու Մինսկը քույր քաղաքներ կդառնան. Համաձայնագիրն արդեն պատրաստ է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, նշվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հանդիպման ժամանակ:

Հատկանշելով հայ-բելառուսական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարեւորել է փոխգործակցության ամրապնդումն ու ընդլայնումը նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ:

«Երկու մայրաքաղաքների հարաբերությունները գործնական դաշտ տեղափոխելու համար այսօր առկա են բոլոր նախադրյալները, ինչի վառ ապացույցը Երեւանի եւ Մինսկի միջեւ քույրացման համաձայնագրի ստորագրման արդեն իսկ պատրաստ փաստաթղթի նախագիծն է, որն առաջին իսկ հնարավորության դեպքում կստորագրենք: Համոզված եմ, պարոն դեսպան, որ Դուք եւս Ձեր գործուն աջակցությամբ մեծապես կնպաստեք Երեւանի եւ Մինսկի միջեւ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը», - ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության պատրաստակամության համար՝ դեսպանն իր հերթին նկատել է, որ երկու մայրաքաղաքների միջեւ ստորագրվելիք քույրացման համաձայնագիրը նոր հեռանկարներ կբացի երկուստեք կապերի էլ ավելի սերտացման ու նոր ծրագրերի իրականացման հարցում:

«Այն ծրագրերն ու աշխատանքները, որոնց իրականացումը տեսնում եմ ամեն օր, արդեն իսկ բավարար են արձանագրելու, որ Երեւանը դինամիկ զարգացող քաղաք է եւ մեծ ներուժ ունի փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար: Մենք իսկապես բավականին անելիքներ ունենք Երեւանի եւ Մինսկի միջեւ գործընկերային հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ: Վստահ եմ, պարոն քաղաքապետ, որ քույրացման համաձայնագրի ստորագրումով կարճ ժամանակում բավականին շոշափելի արդյունքներ կունենանք, ինչն, անշուշտ, լրացուցիչ խթան կհանդիսանա նաեւ երկու քաղաքների բարեկամությունն առավել ամրապնդելու եւ այն նոր հիմքերի վրա դնելու համար»,- ընդգծել է Իգոր Նազարուկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ