News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆելիքս անունով սեւ-սպիտակ կատվին, որը հինգ տարի շարունակ մուկ էր որսում Արեւմտյան Յորքշիրի Հադդերսֆիլդ երկաթուղային կայարանում, վնասատուների գծով ավագ վերահսկիչ են նշանակել, տեղեկացնում է    Lenta-ն` վկայակոչելով The Daily Mail-ին:

Ինչպես նշում են կայարանի աշխատակիցները, 2011-ից ի վեր կատուն ոչ միայն կրծողների է որսացել, այլեւ ընկերներ է գտել ուղեւորների շրջանում: Իր աշխատանքի համար Ֆելիքսին կանոնավոր կերպով հյուրասիրել են:  Այժմ նրա աշխատանքի համար ի երախտագիտություն,  երկաթուղային TransPennine Express ընկերությունը նրա համար լույսն արտացոլող տարրերով հատուկ թիկնոց է կարել  եւ անվանական կրծքանշան է պատրաստել: 

Բացի այդ, այն արգելքների վրա, որոնք կառուցվել են անտոմս ուղեւորներին որսալու նպատակով, կատվի համար կայարան մտնելու հատուկ անցք են բացել: 

Ֆելիքսը կայարանում է հայտնվել, երբ ինը ամսական ձագ էր եւ տղամարդու անուն է ստացել, որովհետեւ երկաթուղու աշխատակիցները նրան արու կատվի տեղ էին դրել: 

«Նա կարող է ուղղակի բարձրահարթակին նստել ինձ հետ, երբ ես լարված ժամերին աշխատում եմ կայարանում, նրա ներկայությունն ինձ ստիպում է ժպտալ:  Իրենց գործերով շտապող ուղեւորները եւս, Ֆելիքսին նկատելով, հալվում են ժպիտի մեջ: Նա ընտանիքի անդամ է», — պատմել է կայարանի հաճախորդների հետ աշխատանքի ծառայության աշխատակիցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ