News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Միավորված հայեր» կուսակցությունը եւս միացել է Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը:

«Հայկական վերածնունդ»-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Փետրվարի 4-ին տեղի է ունեցել «Միավորված հայեր»  կուսակցության բարձրագույն ղեկավար մարմնի նիստը, որի ընթացքում, հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակը եւ, նպատակ հետապնդելով միասնական ուժերով վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի պետական եւ հանրային կյանքի բոլոր բնագավառներում առաջընթաց զարգացման համար, համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի 19-րդ եւ 29-րդ հոդվածների, սահմանված կարգով որոշում է կայացվել «Միավորված հայեր» կուսակցությունը վերակազմակերպման միջոցով միաձուլել «Հայկական վերածնունդ միավորում»  կուսակցությանը, որի հիմնադիր համագումարը կկայանա ս.թ. փետրվարի 21-ին»:

Տպել
Ամենաշատ